Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ֆրանցիսկոս պապը ևս որոնում է խաղաղություն

Ֆրանցիսկոս պապը ևս որոնում է խաղաղություն
15.01.2014 | 11:22

Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում Ժնևում կայանալիք համաժողովը կարող է ռազմական գործողությունների դադարեցման մեկնակետը դառնալ՝ հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Օտարերկրացի դիվանագետների հետ զրույցում նա հայտնել է, որ հունվարի 22-ին նախատեսված համաժողովը կարող է «Սիրիայում խաղաղության ճանապարհին առաջին քայլը դառնալ»: Ֆրանցիսկոսը ողջունել է նաև «Իրանի և «Վեցյակի» բանակցությունների շրջանակներում զգալի ձեռքբերումները»:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ